ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2019թ-ին և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում։  Տարիների փորձը և համառ աշխատանքը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող աշխատակիցների առկայությունը խթանել են ընկերությանը, որպեսզի նա ավելի ընդլայնի իր աշխատանքային կարողությունները և ռեսուրսները։  Ընկերությունը մասնագիտացած էր բազմաբնակարան շենքերի տանիքների ինչպես նաև բակերի վերանորոգման ծառայություններում, իսկ 2024-ից ընկերությունը ակտիվորեն ներգրավվել է սուբվենցիոն ծրագրեի շրջանակներում մարզերում իրականացվող շինարարական ծրագրերի մեջ և արդեն ունի բարեհաջող ավարտած մի քանի շինարարական նախագծեր։ Դրանք իրենց հերթին թույլ են տվել  կրկնապատկել աշխատանքային ռեսուրսները, ստեղծել նոր աշխատատեղեր, ձեռք բերել  նոր տեխնիկական և տրանսպորտային միջոցներ։

«ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ն իրականացնում է դպրոցների, մանկապարտեզների և այլ հասարակական նշանակության կառույցների շինարարություն և վերանորոգում՝ ինչպես Երևանին հարակից տարածքներում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում։ Ընկերությունը կարևորում է հատկապես այն նախագծերը, որոնք ուղղված են համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը և բնակչության համար ավելի անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից միջավայրի ստեղծմանը։

Մեր աշխատանքում առաջնային են որակը, պատասխանատվությունը, հուսալիությունը և ժամկետների պահպանումը։ Յուրաքանչյուր նախագիծ դիտարկում ենք որպես երկարաժամկետ համագործակցության և վստահության ձևավորման հնարավորություն՝ ձգտելով ոչ միայն իրականացնել պատվերը, այլև ապահովել արդյունք, որը կծառայի տարիներ շարունակ։

«ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ն շարունակաբար զարգանում է՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ, կատարելագործելով աշխատանքային գործընթացները և ընդլայնելով իր հնարավորությունները՝ Հայաստանի շինարարական ոլորտում վստահելի և մրցունակ գործընկեր լինելու նպատակով։